ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոց

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օգոստոսի 27-ից  սեպտեմբերի 2-ն  ընկած ժամանակահատվածում  Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց:
Մեքենաներից 2-ի խլացուցիչներն առանց համապատասխան  թույլտվության  վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 2 մեքենաների վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,  3 վարորդ  մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 23-ը տրանսպորտային միջոցը վարել են առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի,  իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 258 վարորդի նկատմամբ  կազմվել են  համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: